Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները

Հոդված 39

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39.

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական և համայնքային ուսումնական հաստատություններում անվճար է:

Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սահմանները և սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։