Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · Դատական իշխանությունը

Հոդված 103

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 103.

Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական գործ և իրականացնում քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների և քրեաիրավական ներգործության այլ միջոցների ու վարչական հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, օրենքի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։