Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 31
Հոդված 31.
Յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք:
Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունքները: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: