Գլուխ 6 · Դատական իշխանությունը
Հոդված 94
Հոդված 94.
Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով: