Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · Տեղական ինքնակառավարումը

Հոդված 107

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 107.

Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:

Համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։