Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · Գործադիր իշխանությունը

Հոդված 85.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.1.

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից կամ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո Հանրապետության Նախագահի կողմից ձևավորված կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագրի հիմնադրույթները: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս ծրագրի հիմնադրույթներին, ապա Հանրապետության Նախագահը տասնչորսօրյա ժամկետում ձևավորում է նոր կառավարություն: Այդ կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթները Ազգային ժողովում հավանություն չստանալու դեպքում Հանրապետության Նախագահը ձևավորում է կառավարություն՝ Ազգային ժողովի կողմից տասնչորսօրյա ժամկետում առաջադրված վարչապետի առաջարկությամբ։ Նման կարգով ձևավորված կառավարության գործունեության ընթացքում Հանրապետության Նախագահը կարող է պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին ազատել աշխատանքից՝ առանց վարչապետի առաջարկության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։