Գլուխ 3 · Հայաստանի Հանրապետության Նախագահը
Հոդված 60
Հոդված 60.
Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա՝ վարչապետը: Այդ ընթացքում արգելվում է կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին:
Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը ժամանակավորապես չի կարող կատարել իր պարտականությունները, ապա այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ ժամանակահատվածում իր վրա է վերցնում Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը՝ բացառությամբ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-6-րդ և 8-12-րդ կետերով նախատեսված դեպքերի: