Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · Դատական իշխանությունը

Հոդված 95

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 95.

Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով և արդարադատության նախարարի առաջարկությամբ՝

1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

3) առաջարկ է ներկայացնում դատավորներին որակավորման դասեր շնորհելու մասին.

4) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

5) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պաշտոնանկ է անում դատավորներին։

Արդարադատության խորհուրդը՝ գլխավոր դատախազի առաջարկով, Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։