Գլուխ 7 · Տեղական ինքնակառավարումը
Հոդված 108
Հոդված 108.
Երևան քաղաքը համայնք է: Համայնքի ղեկավարի լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետը: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև մարմինների լիազորությունները սահմանվում են Երևան քաղաքի մասին օրենքով:
Օրենքով Երևան քաղաքի համար կարող է նախատեսվել նաև տեղական ինքնակառավարում թաղային մակարդակով:
Երևան քաղաքն ունի ինքնուրույն բյուջե: