Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը

Հոդված 74

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 74.

Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի կամ իր կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագրի հիմնադրույթները՝ Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագրի հիմնադրույթները համարվում են հավանության արժանացած:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։