Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · Գործադիր իշխանությունը

Հոդված 86

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 86.

Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

Կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հանրապետության Նախագահը:

Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով և դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը և օրենքներին դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։

Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վարչապետը կառավարության անդամների մեծամասնության պահանջով անհապաղ կառավարության նիստ է հրավիրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։