Հոդված 6
Հոդված 6.
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը:
Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ նորմատիվ և անհատական բնույթի իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Օրենքները և համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:
Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանա-գրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
Միջազգային պայմանագրերի կնքման կարգը սահմանվում է օրենքով: