Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 76
Հոդված 76.
Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
Պետական բյուջեի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով: