Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 30
Հոդված 30.
Տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքը:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները: Օրենքով կարող են սահմանվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքի լրացուցիչ սահմանափակումներ: