Հոդված 111
Հոդված 111.
Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով՝ Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:
Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության առաջարկով կամ համաձայնությամբ:
Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:
Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո եռամսյա ժամկետում նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, և այն Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։