Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 70
Հոդված 70.
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ կարող է գումարել Հանրապետության Նախագահը՝ սահմանելով օրակարգը և ժամկետը:
Արտահերթ նստաշրջան կարող է հրավիրվել միայն հերթական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: