Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը

Հոդված 83.3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83.3.

Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանց կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց՝ առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, դատախազության ու փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.

7) հանրաքվեի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

10) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգային դրույթները, ռազմական դրության հայտարարման կարգը.

11) Հայաստանի Հանրապետությունում ռազմական և արտակարգ դրության հայտարարման կարգը.

12) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

13) գործադիր իշխանության մարմինների գործունեության և պետական ծառայության հիմունքները.

14) մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը.

15) վերահսկիչ պալատի կարգավիճակը.

16) կենտրոնական բանկի կարգավիճակը.

17) տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։