Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Արդարադատության շահերից ելնելով՝ դատապաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։