Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · Դատական իշխանությունը

Հոդված 97

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 97.

Արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:

Դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսված մարմնի համաձայնության։ Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կատարվում է հանցագործության վայրում և բխում է գործի քննության շահերից։ Նման դեպքում անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան դատարանի նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։