Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 14
Հոդված 14.
Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: