Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · Հայաստանի Հանրապետության Նախագահը

Հոդված 51

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51.

Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է վավերական ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրն անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումի մուտքագրումից հետո տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։