Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 68
Հոդված 68.
Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:
Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:
Ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:
Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը: