Գլուխ 1 · Սահմանադրական կարգի հիմունքները
Հոդված 11.3
Հոդված 11.3.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: