Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 35
Հոդված 35.
Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Ամուսնական տարիքի կանայք և տղամարդիկ ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
Ամուսնությանը և ընտանիքին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: