Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 33.1
Հոդված 33.1.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:
Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: