Հոդված 83
Հոդված 83.
Ազգային ժողովը՝
1) Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում և ազատում է կենտրոնական բանկի նախագահին և վերահսկիչ պալատի նախագահին.
2) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ և սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահ:
Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.
3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
4) նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով: