Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը

Հոդված 81

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 81.

Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,

գ) որոնք էական ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ սահմանում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն օրենքներում,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։