Գլուխ 1 · Սահմանադրական կարգի հիմունքները
Հոդված 8
Հոդված 8.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են շուկայական տնտեսական հարաբերությունների սկզբունքների հիման վրա տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:
Արգելվում են շուկայում մենաշնորհ վիճակի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը:
Մենաշնորհի հնարավոր տեսակներն ու դրանց թույլատրելի սահմանները սահմանվում են օրենքով: