Հոդված 116
Հոդված 116.
Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից՝
1) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում և համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին.
2) 63-րդ հոդվածի առաջին մասն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի չորրորդ գումարման պահից.
3) Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում ձևավորվում են Արդարադատության խորհուրդը, Երևան քաղաքի ավագանին, և նշանակվում է Երևանի քաղաքապետը։ Մինչ այդ նրանք գործում են իրենց նախկին լիազորությունների շրջանակում.
4) տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը։ 107-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ուժի մեջ է մտնում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ