Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 18
Հոդված 18.
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին, եթե սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները: