Հոդված 42
Հոդված 42.
Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները և ազատությունները սպառիչ չեն և չեն բացառում օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու և քաղաքացու այլ հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններով սահմանված շրջանակները: