Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · Դատական իշխանությունը

Հոդված 100

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 100.

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

1.1) լուծում է պետական իշխանության սահմանադրական մարմինների, ինչպես նաև դրանց և տեղական ինքնակառավարման մարմինների միջև լիազորությունների սահմանադրականության հարցերով առաջացած վեճերը, նման վեճերի լուծման դեպքում մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.

1.2) որոշում է Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, վարչապետի որոշումների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության հարցը.

2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավական ռեժիմին ձեռնարկված միջոցառումների համապատասխանության վերաբերյալ.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու մասին.

8.1) եզրակացություն է տալիս դատավորի լիազորությունների դադարեցման մասին.

8.2) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և համայնքի ավագանին արձակելու՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։