Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · Դատական իշխանությունը

Հոդված 102

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 102.

Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ավելի, քան սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու պահից վեց ամիս հետո:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ (ներառյալ 1.1-ին կետը) և 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները և 1.1-ին ու 9-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Պատգամավորների ընտրությունների հարցերով, ինչպես նաև քաղաքացիների անհատական դիմումների հիման վրա սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել և որոշում կայացնել սահմանադրական դատարանի երեք անդամի կազմով, եթե որոշումն ընդունվել է միաձայն։ Ձայները բաժանվելու դեպքում որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։