Գլուխ 7 · Տեղական ինքնակառավարումը
Հոդված 109
Հոդված 109.
Կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին կամ կրճատել համայնքի գործող ավագանու լիազորությունների ժամկետը:
Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը մարզպետը, ոչ ավելի, քան մինչև վեց ամիս ժամկետով, նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: