Գլուխ 1 · Սահմանադրական կարգի հիմունքները
Հոդված 11
Հոդված 11.
Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Պետությունը նպաստում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությանը յուրաքանչյուրի ազատ հաղորդակցվելուն:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը: