Գլուխ 7 · Տեղական ինքնակառավարումը
Հոդված 110
Հոդված 110.
Համայնքների միավորում կամ բաժանում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ:
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն ու կարգը սահմանվում են օրենքով: