Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 23
Հոդված 23.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Պետական իշխանության մարմինները չեն կարող անձի վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել և տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով:
Յուրաքանչյուր քաղաքացի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ, իսկ օրենքով նախատեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչև դատարանի որոշումը։