Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 25
Հոդված 25.
Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք, ով օրինական հիմքերով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք: