Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 27
Հոդված 27.
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Մամուլի և տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության և պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով: