Գլուխ 2 · Մարդու ԵՎ քաղաքացու հիմնական իրավունքները ԵՎ ազատությունները
Հոդված 28
Հոդված 28.
Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի ծառայողների և պետական ծառայողների առանձին խմբերի նկատմամբ:
Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության կամ միավորման:
Միավորումների, այդ թվում՝ կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով: