Հոդված 32
Հոդված 32.
Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:
Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը և սահմանափակումները սահմանվում են օրենքով:
Պետությունն իրականացնում է գործազրկության կրճատման և արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: