Գլուխ 3 · Հայաստանի Հանրապետության Նախագահը
Հոդված 52
Հոդված 52.
Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն:
Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում քառասուներորդ օրն անցկացվում է նոր ընտրություն: