Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 62
Հոդված 62.
Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 57, 59, 66, 67, 73, 74, 74.1., 77, 80, 81, 83, 84, 85.1, 111-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովն իր կանոնակարգով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով: