Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 63
Հոդված 63.
Ազգային ժողովը կազմված է հարյուր մեկ պատգամավորից:
Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նրա ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները:
Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չի կարող կրճատվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:
Ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: