Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 69
Հոդված 69.
Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի երրորդ չորեքշաբթին և հունվարի երրորդ երկուշաբթի օրվանից մինչև հուլիսի առաջին չորեքշաբթին:
Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ: