Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը
Հոդված 73
Հոդված 73.
Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան ինը մշտական հանձնաժողովներ:
Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:
Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: