Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը

Հոդված 74.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 74.1.

Եթե Ազգային ժողովը վստահության քվե չի տալիս Ազգային ժողովի առաջարկությամբ նշանակված վարչապետի գլխավորած կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին կամ Ազգային ժողովը տասնչորսօրյա ժամկետում վարչապետի թեկնածություն չի առաջադրում, ապա Հանրապետության Նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կրճատում է գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ, որոնք անցկացվում են Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված կարգով: Հանրապետության Նախագահի կողմից գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել նաև՝

ա) եթե Ազգային ժողովը երկու աշխատանքային ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

բ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երկու ամսից ավելի չեն գումարվում.

գ) եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երկու ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։