Հոդված 75
Հոդված 75.
Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին, Հանրապետության Նախագահին և կառավարությանը:
Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովը կառավարության պահանջով ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարությունն իր կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված կամ պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ չընդունված:
Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ: