Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · Օրենսդիր իշխանությունը

Հոդված 83.2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83.2.

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի նախագահ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրության համար նախատեսված պահանջներին։

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել վերահսկիչ պալատի նախագահ։

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։

Վերահսկիչ պալատի գործունեության կարգը և իրավասությունները սահմանվում են օրենքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։