Գլուխ 5 · Գործադիր իշխանությունը
Հոդված 88.1
Հոդված 88.1.
Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ։
Երևանի քաղաքապետը նշանակվում և ազատվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ կառավարության ներկայացմամբ: Երևանի քաղաքապետը օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ արվել նաև Երևանի ավագանու կողմից:
Մարզպետները և Երևանի քաղաքապետը իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, անմիջականորեն ղեկավարում գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: